Սխալմամբ արտաքսված ամերիկուհուն հետ են վերադարձրել ծնողներին
Աշխարհ
Կոլումբիայի իշխանությունները հետ են վերադարձրել 15-ամյա Դջեկեդրիեն Լարիսա Թերներին, ով սխալմամբ անցյալ տարվա մայիսին սխալմամբ արտաքսվել էր Կոլումբիա:
2010 թ-ին աղջիկը փախել էր Տեխասի իրենց բնակարանից և մեկ տարի հետո ձերբակալվել էր գողության համար: Անհայտ պատճառներով ոստիկանությանը նա ներկայացել էր որպես Կոլուբիայի բնակիչ` Տիկա Կորտեզ անունով, ով անօրինականորեն հայտնվել էր ԱՄՆ-ում, որից հետո ոստիկանությունը նրան արտաքսել էր Բոկոտա:
Կոլումբիայի իշխանությունները վստահեցրել են, որ աղջկան հատկացվել է բնակարան և ապահովել են աշխատանքով: Հաղորդում է ABC News-ը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ