ԵՄ առաջնորդները հաստատել են եվրոպական կառույցներում առանցքային պաշտոնների թեկնածուներին
ՏնտեսությունԵՄ առաջնորդները հաստատել են առաջիկա հինգ տարում եվրոպական կառույցների բարձրագույն պաշտոններում նշանակումները: Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Եվրոպական խորհրդի պաշտոնաթող ղեկավար Շառլ Միշելը։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հաստատվել է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում 5 տարի ժամկետով, Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը ընտրվել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, իսկ Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստան՝ Եվրոպական խորհրդի նախագահ։
Նշանակումը ենթակա է Եվրախորհրդարանում քվեարկության։