Պահանջում են երկրի կենտրոնական բանկի նախագահի հրաժարականը
Աշխարհ
Շվեյցարիայի իշխող ժողովրդական կուսակցությունը երկրի Կենտրոնական բանկի նախագահ Ֆիլիպ Հիլդեբրանդին կոչ է արել հրաժարական տալ: Կուսակցությունում կասկածներ կան, որ ֆինանսիստը խախտումներ է կատարել օրենսդրությունը արժութային գործարքների ոլորտում՝ շվեյցարական ֆրանկի փոխարժեքի մեղմացման ծրագիրն իրագործելիս: Associated Press-ը հայտնում է, որ նա նաև կասկածվում է ինսայդերական գործարքներ կատարելու մեջ:
«Ես չեմ պատրաստվում հրաժարվել իմ պաշտոնից, քանի որ իմ նկատմամբ բոլոր մեղադրանքներն անհիմն են», – հայտարարել է Ֆիլիպ Հիլդեբրանդն։
Շվեյցարիայի ԿԲ-ն իր ֆունկցիաներն իրականացնում է կառավարությունից անկախ, սակայն նրա ղեկավարը կարող է հետ կանչվել դիտորդական խորհրդի համապատասխան հայցի դեպքում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ