Մոլդովայում ոչ ոք չի ցանկանում առաջադրվել նախագահական ընտրություններում
Աշխարհ
Մոլդովայում ոչ ոք չի ցանկանում առաջադրվել նախագահական ընտրություններում: Ընտրություններին մնացել է մեկ շաբաթ ժամանակ, իսկ թեկնածուները դեռ չեն ներկայացրել իրենց փաստաթղթերը։
Эхо Москвы ռադիոկայանը հաղորդում է, որ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունվարի 15-ին: Ընտրական հանձնաժողովում չի բացառվում այն տարբերակը, որ ոչ ոք այդպես էլ չի առաջադրվի: Սակայն այդ դեպքում էլ խորհրդարանը կանցկացնի նիստ, իսկ ընտրությունները կհամարվեն չկայացած: Այժմ Մոլդովայի նախագահի պարտականությունները կատարում է խորհրդարանի խոսնակ Մարիան Լուպուն:
Մոլդովայի ներկա խորհրդարանն ընտրվել է 2010թվականի նոյեմբերի 28-ին, սակայն այդպես էլ չի ընտրել երկրի ղեկավարին: Մոլդովան առանց պաշտոնական նախագահի ապրում է արդեն ավելի քան 2 տարի՝ այն բանից հետո, երբ 2009թ. նախագահի պաշտոնը լքեց կոմունիստ Վլադիմիր Վորոնինը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ