Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ
Հայկական Մամուլ«Միայն խոտումներ են տալիս, ոչ մի բան չեն անում։ Գալիս են, խոստանում ու գնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Բեկի բնակիչներից մեկը։
Նա նշեց. «Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին»։
Մեկ այլ բնակիչ ասաց, որ իրենց դաշտերի վրա ծախսեր են արել, վարել են, ցորեն են ցանել, բայց չեն կարող հնձել, ո՞վ է դրա հատուցումը տալու։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզ այցի շրջանակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդիպել է նաև Դավիթ Բեկի բնակիչների հետ։