Դպրոցներն իրենք կորոշեն՝ երբ դասերն սկսել
Հայաստան
Հիմք ընդունելով ՀՀ մարզերից ստացված առաջարկությունները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում նշվում է, որ ՀՀ ԿԳՆ-ն չի առարկում, որ աշակերտների գարնանային արձակուրդները, անհրաժեշտության դեպքում, միացվեն ձմեռային արձակուրդներին:
Յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշելու` երբ սկսել դասերը՝ հաշվի առնելով դպրոցի ջեռուցման հնարավորություններն ու իրավիճակը։ Հունվարյան արձակուրդները կարող են երկարացվել ոչ միայն մեկ շաբաթով և տանը մնալ մինչև հունվարի 16-ը, այլև դասերն սկսել ևս մեկ շաբաթ ավելի ուշ: Իսկ բաց թողած դասաժամերը լրացվելու են լրացուցիչ պարապմունքների միջոցով։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի