Կոսովոյի արևմուտքում քարկոծել են Սերբիայի նախագահի ավտոմեքենան
Աշխարհ
Կոսովոյի արևմուտքում տեղի ալբանացիները քարեր են նետել Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի ավտոմեքենայի վրա, ով Սուրբ ծննդյան նախօրեին այցելում էր Դեչանի քաղաքի սերբական վանքերը:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Թադիչի ավտոմեքենան ուղեկցում էին Կոսովոյում Եվրամիության ոստիկանական առաքելության մեքենաները: EULEX առաքելության ներկայացուցիչների խոսքերով` ոչ ոք չի տուժել, Թադիչի մեքենան նույնպես չի վնասվել:
Ռադիոկայանը տեղեկացնում է, որ Սերբիայի նախագահի այցի դեմ բողոքում էին Կոսովոյի շուրջ 200 ալբանացիներ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ