Պակիստանը ազատ է արձակել 180 հնդիկ ձկնորսներին
Աշխարհ
Ինչպես հաղորդում է BBC-ն` Պակիստանի իշխանություններն ազատ են արձակել բանտերից 180 հնդիկ ձկնորսներին: Այս պահին նրանց տեղափոխում են երկու երկրներն իրար կապող ցամաքային սահմանագծին, որտեղից կիրակի օրը կուղարկվեն Հնդկաստան:
Պակիստանը և Հնդկաստանը հաճախ են ձկնորսների ձերբակալություններ անում, որոնք պատահականորեն հայտնվում են հարևան երկրների ծովային ջրերում: Շատերը տարիներով սպասում են ազատ արձակման:
Այս պահին մոտ 270 հնդիկ ձկնորսներ գտնվում են պակիստանյան բանտերում, իսկ 29 պակիստանցի ձկնորսներ հնդկական բանտերում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ