Ռուսաստանն իր խնդիրն է համարում Բելառուսի հետ սահմանին ուկրաինական զորքերի կենտրոնացումը. Պեսկով
Գիտություն և Մշակույթ
Ռուսաստանն իր խնդիրն է համարում Բելառուսի հետ սահմանին ուկրաինական զորքերի կենտրոնացման հարցը, քանի որ Մինսկի դաշնակիցն է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Սա անհանգստության տեղիք է տալիս ոչ միայն Մինսկի, այլև Մոսկվայի համար, որովհետև մենք իսկապես դաշնակիցներ և գործընկերներ ենք։ Բելառուսը միութենական պետություն է, մենք ունենք երկխոսության հատուկ ձևաչափեր բոլոր համապատասխան գերատեսչությունների, այդ թվում՝ հատուկ ծառայությունների միջոցով, իսկ մեր պաշտպանության նախարարությունները, որպես գործընկերներ, մշտական կապի մեջ են»,- ասել է Պեսկովը։
Պատասխանելով Պուտինի և Լուկաշենկոյի հնարավոր շփումների մասին հարցին՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ երկրների ղեկավարները, «եթե անհրաժեշտ համարեն, դա կանեն»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան