Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Կիև
ՏնտեսությունՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Կիև, որտեղ բանակցություններ կվարի Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
«Քննարկման ամենակարևոր թեման կլինի խաղաղության հաստատման հնարավորությունը, և նրանք կքննարկեն նաև հունգարաուկրաինական հարաբերությունների արդի հարցերը»,- ասել է Հավասին։
Տարեսկզբին Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակը հայտարարել էր, որ Կիևը և Բուդապեշտը շահագրգռված են գագաթնաժողովի հանդիպումով, որպեսզի «նոր էջ բացեն հունգարաուկրաինական հարաբերություններում»։ Բուդապեշտում նման հանդիպման հնարավորությունը կապված էր այն բանի հետ, որ Կիևը պետք է կատարի Անդրկարպատիայում հունգարական ազգային փոքրամասնության իրավունքների վերականգնման պահանջները։