Ֆինանսների նախարարը դիպլոմներ է հանձնել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտներին
Քաղաքական
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկա է եղել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությանը:
Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով շրջանավարտներին՝ նախարարը հույս է հայտնել, որ շրջանավարտներն իրենց ստացած մասնագիտական գիտելիքները կծառայեցնեն ի շահ Հայաստանի Հանրապետության:
Նա նաև ընդգծել է, որ ֆինանսների նախարարությունը խրախուսում է լավագույն շրջանավարտների՝ աշխատանքային կարիերան նախարարությունում կերտելու հեռանկարը, և այս առումով կարևորել է երիտասարդ մասնագետների ներգրավումը պետական համակարգում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)