Գերմանիայի ԱԳ նախարարը խախտել է իր սահմանած կանոնը
Համաշխարհային ՄամուլԳերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, Շվեյցարիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումից հետո, գիշերը թռել է ինքնաթիռով՝ խախտելով իր կուսակցության («Կանաչների») կողմից Մայնի Ֆրանկֆուրտի ամենամեծ օդանավակայանում գիշերային թռիչքների արգելքը: 2011 թվականից 23:00-ից 05:00-ը Մայնի Ֆրանկֆուրտում թռիչքներն արգելված են: Այս մասին գրում է Bild-ը։
«Ֆրանկֆուրտի հարավում ռադարների ուժեղ մռնչյուն լսվեց ամենօրյա գիշերային թռիչքների արգելքն ուժի մեջ մտնելուց 54 րոպե անց։ Դա Անալենա Բերբոքի ինքնաթիռն էր»,- գրում են լրագրողները։
Հոդվածի հեղինակները նշում են, որ Ֆրանկֆուրտի օդանավակայանում աղմուկը կանխելուն ուղղված արգելքը մտցվել է հենց նրա կուսակցության ջանքերով։ Բացի այդ, կուսակցականները, ի պատասխան ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ արգելքը ժամանակավորապես հանելու խնդրանքներին, խորհուրդ են տվել ազգային հավաքականի խաղացողներին օգտվել գնացքներից: