Ուրբաթօրյա աղոթքից հետո եգիպտացիները հավաքվել են ցույցի
Մերձավոր Արևելք
Եգիպտոսում ավանդական ուրբաթօրյա աղոթքից հետո Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում նորից հավաքվել են մարդկային զանգվածներ՝ միանալու համար ընդդիմության հայտարարած անժամկետ գործադուլին, որը պահանջում է չեղյալ հայտարարել սահմանադրական հռչակագիրը. փոխանցում է Россия-24-ը:
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 1-ին, պլանավորվում է Մուրսիի կողմնակիցների ցույցը, բայց ոչ թե Թահրիր հրապարակում, այլ Կահիրեի համալսարանի շուրջ: Երկրում բողոքի ակցիաներն ընթանում են նոր սահմանադրութան ընդունման հողի վրա:
Երկրի հիմնական օրենքի բովանդակությունը հավանության էր արժանացել՝ առանց ընդդիմության ներկայացուցիչների մասնակցության:
Այն բանից հետո, երբ փաստաթուղթը ստորագրվի երկրի ղեկավարի կողմից, երկրում կանցկացվի սահմանադրական հանրաքվե:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ