Հայաստանը հրավիրված եղել է Մինսկում զորահանդեսին, սակայն չի մասնակցել. Բելառուսի ԱԽ քարտուղար
Գիտություն և ՄշակույթԲելառուսը Հայաստանին հրավիրել էր մասնակցելու Մինսկում Անկախության օրվան նվիրված զորահանդեսին, սակայն «անհասկանալի, սուբյեկտիվ պատճառներով» այդ երկրի ներկայացուցիչները չեն ժամանել։
Այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան, հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը:
«Հայ ժողովրդի նախապապերն ու պապերը մասնակցել են Բելառուսի, Խորհրդային Միության ազատագրմանը, Հայրենական մեծ պատերազմին: Խոսուն է Բրեստի ամրոցի օրինակը, երբ պատերազմի առաջին իսկ օրերին 34 ազգությունների ներկայացուցիչներ ոտքի կանգնեցին այն պաշտպանելու, միասին դիմադրեցին, իսկ հետո առաջին աղյուսները դրեցին Մեծ հաղթանակի հիմքում»,- ասել է նա:
Մինսկում Անկախության օրվա զորահանդեսի մասնակիցների թվում են եղել մի շարք երկրների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինվորականներ: