Իրանի նկատմամբ պատժամիջոցները կարող են վնասել Թուրքիային. թուրք նախարար
Թուրքիա
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ընդունած պատժամիջոցները կարող են վնասել Թուրքիայի շահերին, ինչով պայմանավորված` Անկարան բանակցություններ է վարում ամերիկյան կառավարության հետ: ԱՄՆ-ի Սենատը մտադիր է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել. այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը. փողանցում է Trend.az-ը:
Յըլդըզը մեկ անգամ ևս նշել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ընդունած պատժամիջոցները Թուրքիային ոչինչ չեն պարտադրում:
ԱՄՆ-ի ընդունած պատժամիջոցները նպատակ ունեն կրճատել Իրանի հետ միջազգային առևտրի ծավալները, ինչպես նաև՝ սահմանափակել թանկարժեք մետաղների ներկրումն ու արտահանումը:
Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը նշել էր, որ միջազգային պատժամիջոցներով պայմանավորված՝ Իրանը Թուրքիա արտահանած գազի դիմաց գումարը չի կարող միջազգային արտարժույթով ստանալ, այդ պատճառով էլ Թուրքիան ստիպված է ոսկով վճարել:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի համաձայն՝ Թուրքիայից Իրան արտահանած ոսկու քանակը 2012թ. երկրորդ քառորդում կազմել է 4.8 մլրդ դոլար՝ ի համեմատություն առաջին քառորդի 1 մլրդ դոլարի:
Թուրքիան Իրանից ներկրում է տարեկան 8 մլն տոննա նավթ և 8 մլրդ խորանարդ մետր գազ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)