Գերմանիան երբեք չի համաձայնի. Շոլց
Գիտություն և Մշակույթ
Գերմանիան չի կարող աջակցել հրադադարի ծրագրին, որը ենթադրում է Ուկրաինայի կապիտուլյացիան, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատում (Բունդեսթագ-խմբ.): Նրա ելույթը հեռարձակել է գերմանական Phoenix պետական հեռուստաալիքը։
«Իմ կարծիքով, Գերմանիան երբեք չի կարողանա աջակցել հրադադարի պլանին, որը ենթադրում է Ուկրաինայի հանձնում»,- ասել է Շոլցը։
Նա նաև «ցինիկ» է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած խաղաղության առաջարկները, քանի որ դրանք ենթադրում են Ուկրաինայի կողմից էլ ավելի մեծ տարածքների հանձնում։
«Մենք դա չենք հանդուրժի», - ասել է Շոլցը։
Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողություններն անհապաղ կդադարեցվեն, եթե Կիևն ու նրա հովանավորներն ընդունեն կարգավորման ռուսական տարբերակը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան