Խարկովի բժիշկները Յուլիա Տիմոշենկոյին առողջ համարեցին
Աշխարհ
Այս պահին Յուլիա Տիմոշենկոյի առողջական վիճակը գնահատվում է բավարար. նա գտնվում է բուժաշխատաողների անընդհատ հսկողության ներքո։ Այդ մասին հայտնում է vesti.ru-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի Պետական քրեակատարողական ծառայության ներկայացուցչի այսօրվա հայտարարությանը։
Ըստ նրա հայտնած տեղեկությունների՝ նախկին վարչապետի խնդրանքով, որը այժմ գտնվում է Կաչանովյան ուղղիչ բանտի քննչական մեկուսարանում, նա հետազոտվել է Խարկովի հիվանդանոցներից մեկում։ «Ստացված արդյունքները հաստատում են Ուկրաինայի առողջապահության նախարարության հանձնաժողովի եզրակացությունները։ Լրացուցիչ բուժում պահանջող հիվանդություններ Տիմոշենկոյի մոտ չեն հայտնաբերվել։ Նրա համաձայնությամբ՝ նախարարության լաբորատորիաներից մեկում անցկացվել է նրա արյան կլինիկական հետազոտություն, որի արդյունքները դուրս չեն գալիս նորմայի սահմաններից», – նշված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նախորդ հտազոտություններից հետո, Տիմոշենկոյին նշանակվել էին մերսումներ և բուժական վարժությունների թերապիա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ