«Հրապարակ». Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շաբաթ օրվանից Կիրանցից Երեւան եկող երթը լուրջ մտահոգություններ է առաջացրել իշխանությունների մոտ․ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին եւ իշխանական քարոզչական բլոկը համակարգողներին հրահանգել է՝ թափով աշխատել սոցցանցերում եւ լրատվամիջոցներում. շարժումը հնարավորինս կապել նախկինների եւ Ռուսաստանի հետ, վարկաբեկել եկեղեցուն եւ Բագրատ սրբազանին, հայտարարել, որ Հայաստանը չի կարող կրոնապետություն դառնալ եւ այլն:
Մյուս կողմից զգուշացվել է իշխանականներին՝ այնպիսի հայտարարություններ չանել, որոնք ավելի կսրեն իրավիճակը եւ դժգոհ մարդկանց կհանեն իշխանության դեմ։ Իսկ այսօր այդ պայքարին կմիանա նաեւ ինքը՝ ասուլիս տալով»: