Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ի պաշտպանության ռազմավարությունը
Աշխարհ
Չինաստանի բանակի բարձրաստիճան զինվորականներից մեկը Չինաստանի կոմունիստական կուսակցությանը պատկանող թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հիմնական պատասխանատուն է Արևելյան Ասիայում ստեղծված անկայունության համար:
Բացի այդ, նախագահ Բարաք Օբամայի կողմից արված Արևելյան Ասիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մեծացումը ուղղակիորեն վերաբերում են Իրանին եւ Չինաստանին:
Չինաստանում BBC-ի թղթակիցը հայտնել է, որ բարձրաստիճան զինվորականի արած հայտարարությունը հաստատվել է ամենաբարձր մակարդակով:
Ավելի վաղ Սպիտակ տունը վստահեցրել էր Չինաստանին, որ ԱՄՆ-ի պաշտպանության նոր ռազմավարությունը չպետք է անհանգստացնի Չինաստանին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ