ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ Բայդեն
ՀրապարակումներՄիացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Հոլոքոստի թանգարանում։
«Ես լիովին հավատարիմ եմ հրեա ժողովրդի, Իսրայելի անվտանգությանը և նրա անկախ գոյության իրավունքին, նույնիսկ չնայած մեր միջև առկա տարաձայնություններին», - ասել է ամերիկացի առաջնորդը:
Միաժամանակ Բայդենը քննադատել է պաղեստինամետ գործողությունները երկրի համալսարաններում։
«Ամերիկյան համալսարանում, Ամերիկայի որևէ վայրում տեղ չկա հակասեմականության, ատելության կամ սպառնալիքների համար», - ասել է Բայդենը: «Բռնի հարձակումները և գույքին վնասելը խաղաղ ցույցեր չեն, դրանք հակասում են օրենքին»,- ասել է նա։