Ապաստան Տիմոշենկոյի ամուսնուն. ռազմավարությու՞ն, թե՞՝ անհրաժեշտություն
Աշխարհ
Չեխիան քաղաքական ապաստան է տրամադրել ուկրաինացի գործարար, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ամուսին՝ Ալեքսանդր Տիմոշենկոյին։ Քաղաքագետները մտատանջվում են, թե ի՞նչ է թաքնված Ուկրաինայի նախկին վարչապետի ամուսնու քաղաքական ապաստան խնդրելու որոշման հետևում. իրական վտանգ, թե՝ մտածված քայլ Ստրասբուգյան դատարանի նիստից առաջ: Հայտնում է BBCRussian-ը։
Որոշ ուկրաինացի փորձագետներ կարծիք են հայտնում, որ այս քայլը կարող է Կիևի և Պրահայի միջև դիվանագիտական նոր կոնֆլիկտի պատճառ դանալ։
Դրա հետ մեկտեղ՝ Կիևում նաև խուսակցություններ են տարածվում, թե կարող է արդյոք Յուլիա Տիմոշենկոն հետևել ամուսնու օրինակին։ Իրավապաշտպան Դմիտրի Գրոյսմանը համոզված է, որ վերջինս քաղաքական ապաստան խնդրելու քայլին չի դիմի ոչ միայն այն պատճառով, որ իրավական տեսակետից դա անհնար է, այլև՝ գոյություն ունեցող քաղաքական պատճառներով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ