Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ Էրդողան
ՀասարակությունԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոսել է «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից»:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ տարածաշրջանը պետք է հասնի կայունության»,- նշել է նա։
Էրդողանի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացն իրեն ուրախացնում է, և որ դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք ԱԳՆ ղեկավարների հանդիպումից։
Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին բոլոր ոլորտներում: