«Ֆորին oֆիս»-ը նախազգուշացնում է Քենիա այցելող զբոսաշրջիկներին հնարավոր ահաբեկչությունների մասին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է Քենիայում գտնվող և այցելել ցանկացող օտարերկրացիներին՝ երկրում հնարավոր ահաբեկչությունների իրականացման վերաբերյալ:
«Ֆորին օֆիս»-ի հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ Քենիայում ահաբեկչական խմբավորումները հնարավոր է գտնվում են ահաբեկչություններ իրականացնելու ավարտական փուլում, որի պատճառով պետք է զբոսաշրջիկները լքեն այդ երկրի տարածքը, որտեղ սովորաբար շատ օտարերկրացիներ են այցելում:
Ավելի վաղ, Սոմալիի «Ալ-Շաբաբ» իսլամիստական ահաբեկչական խմբավորումը Քենիայում պետական հաստատությունների շենքերում մի քանի ահաբեկչություններ է իրականացրել և այդ երկրի առողջարաններից բազմաթիվ զբոսաշրջիկների առևանգել: Հաղորդում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ