Իսրայելն արձագանքում է Պաղեստինի ճանաչմանը բնակավայրերի ընդլայնումով
Մերձավոր Արևելք
Իսրայելի կառավարությունը նոյեմբերի 30-ին հայտարարել է Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում 3000 հրեական բնակավայրերի շինարարության նախաձեռնության մասին:
Բացի այդ, պլանավորվում է ևս 1000 հրեական տուն կառուցել բուն Պաղեստինի տարածքում և ընդլայնել Երուսաղեմին հարող տարածքներում հրեական բնակավայրերը:
Այս որոշումը յուրօրինակ պատասխան էր երեկ ՄԱԿ-ի կողմից Պաղեստինին դիտորդ պետության կարգավիճակ շնորհելու մասին կայացրած որոշմանը:
Տեղական փորձագետների կարծիքով՝ վարչապետ Նեթանյահուն ստիպված է եղել դիմել նման քայլի՝ խուսափելու համար այն խոսակցություններից, թե իր կառավարությունը դիվանագիտական պարտություն է կրել Իսրայելում խորհրդարանական ընտրությունների շեմին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ