Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Պաղեստինը
ՔաղաքականԹուրքիան միջազգային հանրությանը կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում իսրայելական բռնություններին վերջ տալու և Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու համար։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ կապված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Պաղեստինին համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու հարցը կրկին քննարկելու առաջարկով բանաձեւի նախագծի ընդունման հետ:
«Մենք ողջունում ենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումը։ Այս բանաձևը հաստատում է միջազգային հանրության ճնշող մեծամասնության ամուր աջակցությունը Պաղեստինի ժողովրդին՝ սեփական պետություն ունենալու իրավունքի հարցում։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը կոնկրետ քայլեր ձեռնարկել Գազայում Իսրայելի վայրագություններին վերջ տալու և Պաղեստին պետությունը ճանաչելու համար»,- ասվում է փաստաթղթում։