Հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել Լեհաստանում Գերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները Իլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ «Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր Փենեսյան Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ ՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Իրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումը Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ Ռեալից Թուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավոր Իրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդին 

«Աստծո նկատմամբ հավատքն ու իմ Արմանն են ուժ տալիս կյանքը շարունակելու». Սամվել Անանյանն անմահացել է 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սամվելն ինձ առաջին հայացքից է հավանել: Հայրիկս մահացել էր, երկրորդ մայրիկիս հետ Աշտարակում էի ապրում, որ եղբայրներիս խնամեմ: Աշխատում էի խանութում, կողքի խանութում աշխատում էր Սամվելի հորաքրոջ աղջիկը՝ Ջեմման: Մտերիմ էինք, շփվում էինք, նա էլ միշտ խոսում էր իր քեռու տղայի մասին: Ասում էի, որ ամուսնանալու մասին չեմ մտածում, աշխատում եմ, որ իմ եղբայրների մասին հոգ տանեմ: Այնպես ստացվեց, որ մի օր գործերով Սամվելը եկել էր Աշտարակ, ես էլ գնում էի գերեզմաններ՝ հայրիկիս այցելության, եկել էի Ջեմմային բարևելու ու գնալու, խանութի մուտքի մոտ ես ու Սամվելը հանդիպեցինք: Ինձ ճանապարհ տվեց, անցա ու վերջ: Հաջորդ օրը Ջեմման ասաց՝ Սամվելը տուն է հասել ու ասել, որ եթե ամուսնանամ, ուրեմն` Հասմիկի հետ, հակառակ դեպքում չեմ ամուսնանալու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասմիկը:

Սամվելը կարողանում է գրավել Հասմիկի սիրտը, որն այնքան վստահությամբ է ասել, որ չի ամուսնանալու: Հերթական անգամ դիրքերից իջնելուց հետո Սամվելը հանդիպում է Հասմիկի մայրիկի հետ, նրա թույլտվությունն ու համաձայնությունը ստանում, վերադառնում տուն՝ Վարդենիս, քանի որ դիրքեր բարձրանալու ժամանակն էր, օրեր անց իջնում է դիրքերից ու ընտանիքի հետ գալիս Հասմիկի տուն՝ ցույց տալու իր նպատակների անկեղծությունը: Սկսվեց Սամվելի ու Հասմիկի շփումը, որը հիմք դրեց նրանց ընտանիքին, որտեղ ծնվեց նրանց որդին՝ Արմանը: Ընտանիքը և՛ուրախ, և՛ դժվար օրերի միջով անցավ՝ վստահ լինելով, որ իրական սերն ամեն դժվարություն հաղթահարում է: Հասմիկն ասում է՝ Սամվելը շատ հումորով էր:

«Իր կողքին նստող ցանկացած մեկը, ով վատ տրամադրություն կունենար, միանգամից կժպտար: Հիմա հայրիկի բնավորության այդ գիծը մեր որդին է ժառանգել: Շփվող էր, անգամ լրիվ անծանոթ միջավայրում իրեն արագ «գտնում» էր, այդպիսին է նաև մեր տղան: Բարի էր, կամեցող: Սամվելի դրական հատկանիշները հիշելիս աչքիս առաջ մեր տղան է, որն անսահման նման է հայրիկին, դա բոլորն են ասում»: Սամվելը 12 տարվա պայմանագրային զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Նա հասցրել էր մասնակցել Ապրիլ յան պատերազմին ևս: Հասմիկի հետ մտովի տեղափոխվում ենք 2020 թվական: «Օգոստոսի 27-ին իմ երկրորդ մաման մահացավ: Սամվելն ինձ գրեց, որ երբ դիրքերից իջնի, անպայման կգա: Սեպտեմբերի 25-ին դիրքերից իջավ: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: Իրեն որևէ մեկը չի «կանչել», բայց նա նորից բարձրացավ դիրքեր: Խոսում էինք, հարցնում էի՝ ի՞նչ է կատարվում, ասում էր՝ ոչ մի լավ բան»: Սամվելը եղել է Քարվաճառի դիրքերում:

«Իր հրամանատարը միշտ ցավով է նշում՝ վիրավորվեցի, ինձ իջեցրեցին դիրքերից, հաջորդ օրը կորցրեցի իմ Սամոյին ու Ռազին: Տղաները 106-րդ դիրքում են լինում, 105-ը էլ չի լինում, հրամանատարն էլ տեղում չի լինում: Տղաներից մեկն ասում է՝ երկու հոգի կգնա 105 դիրք, որ երևա՝ մերն է, բայց այդ դիրքն արդեն գրաված են լինում: Տղաները՝ Սամվելն ու Ռազմիկը, քայլելով մի դիրքից մյուսն են գնում: Հասնում են, ձայն լսում, որ օգնության է կանչում: Սամվելը օգնել է, դուրս բերել վիրավորին, բայց հայտնվել է հակառակորդի դիպուկահարի թիրախում: Ռազմիկը պայթել է»:

Հասմիկի խոսքով, շտապօգնության մեքենա է եկել: «Վիրավոր տղան, Սամվելին թողնելով, գնացել է դեպի մեքենան: Սամվելն արնաքամ է լինում: Մի քանի ժամ նա ողջ է եղել: Երեկոյան յոթի կողմերը մեծ մեքենա է եկել, որ մեր զոհված տղաներին տեղափոխի: Մեկն ասել է, որ ողջ մարդ կա, արձագանքել են՝ ոչինչ, շտապօգնության մեքենա չկա, «զիլով» կտանենք, իսկ «զիլով» զոհված տղաներին էին տեղափոխում»: Սամվելն անմահանում է հոկտեմբերի 19ին: Հասմիկն ասում է՝ հոկտեմբերի 18-ին Սամվելը նրան նկար է ուղարկել: «Գրել էր՝ խնդրում եմ՝ սա իմ տղուն ցույց կտաս, իմ վերջին նկարն է: Երբ բարկացա, ասաց՝ խնդրում եմ, Հա՛ս, իմ շիրիմը վառ կպահես: Առհասարակ, ամեն դիրք բարձրանալուց դա ասում էր, բարկանում էի, բայց վերջին նկարն ուղարկելուց ասաց՝ Հա՛ս, սա վերջն է»: Երբ հարցնում եմ, թե ինչն է ուժ տալիս կյանքը շարունակելու, Հասմիկն արձագանքում է. «Աստծո նկատմամբ հավատքը, որ Սամվելը միշտ ինձ հետ է, ու իմ Արմանը»:

Հ. Գ. - Սամվել Անանյանը հուղարկավորված է Վարդենիսի Փոքր Մասրիկ գյուղի գերեզմանատանը՝ մայրիկի կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասինՄենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածըՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաԶենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր ԵվրոպայիցԵՄ անդամակցության մասին խոսակցություններն այսօր լուրջ չեն թվում. ՀՀ նախկին փոխարտգործնախարարՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվելԱՄՆ դատարանը ժամանակավորապես թույլատրել է Իլոն Մասկի AI-ին մերկ պատկերներ գեներացնել․ ReutersԻ՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունըՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ PoliticoԱվտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը«Մեծ յոթնյակի» երկրները համաձայնել է շուկա բաց թողնել մինչև 100 միլիոն բարել նավթՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին խորհուրդ է տվել լքել ԿիևըՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Ամենադիտված