Կառավարական զորքերը պատրաստվում են ճակատամարտի Դամասկոսում կենտրոնացած ապստամբների խոշոր ուժերի հետ
Մերձավոր Արևելք
Սիրիայի կառավարական ուժերը պատրաստվում են ճակատամարտի ապստամբ խոշոր ուժերի հետ, որոնք կենտրոնացած են Դամասկոսում: Ինչպես ուրբաթ օրը հաղորդել է իսրայելական հեռուստաընկերությունը, մայրաքաղաքը շրջապատված է ընդդիմության մոտ 40-հազարանոց բանակով:
Հաղորդվում է, որ մարտերն ընթացել են օդանավակայանի մոտակայքում գտնվող երեք գյուղերում: Բացի այդ, իշխանությունները ստեղծում են ժողովրդական աշխարհազորի կոմիտեներ Ջարամանա հարավային արվարձանում, որը հիմնականում բնակեցված է նախագահ Բաշար Ասադի հետ բարեկամական դրուզերով, ալավիտներով և քրիստոնյաներով: Միևնույն ժամանակ, Սիրիայից եկող տեղեկությունները չափազանց սակավ են այն բանից հետո, երբ հանրապետության տարածքի մեծ մասում գրեթե դադարել էր գործել բջջային կապը և ինտերնետը:
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը կանխատեսում է, որ մինչև 2013 թվականը սիրիացի փախստականների թիվը կհասնի 700 հազարի: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, զգուշացնելով, որ փախստականների շարունակական հոսքը կարող է սպառնալիք ստեղծել տարածաշրջանային անվտանգության համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ