«Մելանխոլիան»՝ տարվա ֆիլմ
ԱՄՆ
ԱՄՆ կինոքննադատների ազգային ընկերությունը (National Society of Film Critics) 2011 թ. լավագույն ֆիլմ է ճանաչել Լարս ֆոն Տրիերի «Մելանխոլիան»։ Այս մասին հունվարի 8-ին հաղորդել է "Reuters"-ը։
Այնուամենայնիվ, լավագույն ռեժիսորի պարգև բաժին չի հասել Լարս ֆոն Տրիերին. դրան արժանացել է Տերենս Մալիկը՝ «Կյանքի ծառը» ֆիլմի համար։ Այդ նույն ֆիլմը արժանացել է նաև լավագույն օպերատորական աշխատանք մրցանակին։
Լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթել է Կիրսթեն Դանսթը՝ «Մելանխոլիայում» գլխավոր դերերից մեկը խաղալու համար։ Լավագույն դերասան է ճանաչվել Բրեդ Փիթը՝ «Մարդ, ով փոխել է ամեն ինչ» (Moneyball) և «Կյանքի ծառը» ֆիլմերում խաղալու համար։
Լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում հաղթել է իրանական «Նադերի և Սիմինի բաժանումը» (A Separation) ֆիլմը՝ պատմություն մի ամուսնական զույգի մասին է, որը պետք է որոշում կայացնի հայրենիքը լքելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)