Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Տնտեսություն
Ուկրաինայի Խարկովի մարզում ակտիվ ռազմական գործողությունների հատվածներում գտնվող շրջաններից ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Նրա տեղեկատվությամբ՝ բնակչության տարհանում է իրականացվել այն տարածքներից, որտեղ սաստկացրել են ռազմական գործողությունները և բնակչության կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում:
Նա նշել է, որ տարհանվածներին, բացի կացարանից, տրամադրվում է նաև մարդասիրական, բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն:
Սինոգուբովը տեղեկացրել է, որ ներկայում ևս 900 տեղ է պատրաստվել տարհանվածների համար, իսկ անհրաժեշտության դեպքում այս թիվը կավելացվի:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան