Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Հայաստան
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 35 հազար 34-ի, իսկ վիրավորներինը՝ 7875-ի։
Այս մասին տեղեկացրել է Գազայի առողջապահական գերատեսչությունը՝ ներկայացնելով զոհերի ու վիրավորների թվի ամենօրյա վիճակագրությունը:
Ըստ գերատեսչության՝ վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 63 մարդ, իսկ վիրավորվել՝ 114-ը:
«Փլատակների տակ և ճանապարհներին դեռևս կան մի շարք տուժածներ, իսկ շտապօգնության խմբերը չեն կարողանում հասնել նրանց»,- ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)