Զարմանալի չէ, որ դեսպանները քաղբանտարկյալների գործի առնչությամբ մեր նամակներին չեն արձագանքել. Դավիթ Ֆիդանյան
Գիտություն և Մշակույթ
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի կալանավորումից հետո բազմաթիվ ակցիաներ և պիկետներ իրականացրեցինք, նաև նամակներ փոխանցեցինք ԱՄՆ և այլ դեսպաններին, և դեռևս որևէ արձագանք չկա. Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանին գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումների մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
«Դա ընդհանրապես զարմանալի չէ, որովհետև տեսնում ենք՝ աշխարհաքաղաքական այն կենտրոնները, որոնք հովանավորում են այս իշխանություններին, քարտ-բլանշ են տվել իշխանություններին՝ ներսում իրականացնել ռեպրեսիվ քաղաքականություն՝ ընդդիմադիր խոսք արտահայտողների նկատմամբ»,-ասաց նա։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան