Սպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի
ՏնտեսությունԵրևան քաղաքում մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ի ցերեկը կնվազի 2-4, 15-ի գիշերը՝ 2-3 աստիճանով։