Թուրքիայում հայկական գերեզմանատան վրա մայրուղի է կառուցվում
Թուրքիա
Թուրքիայում ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելիս տեղում գտնվող հայկական շուրջ 100 գերեզմանից դուրս նետված ոսկորներ են հայտնաբերվել: Տեղի բնակիչները փորձել են հավաքել ճանապարհի վրա հայտնված ոսկորները և տեղավորել գերեզմանոցներում, սակայն, այսուհանդերձ, ոսկորների զգալի քանակ շարունակում է թափված մնալ կառուցվող ճանապարհի հատվածում. փոխանցում է թուրքական Dogan լրատվական գործակալությունը:
Սիիրթ շրջանում մեկ ամիս առաջ ձեռնարկվել էր 20 կմ երկարությամբ մայրուղու շինարարությունը: Ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացնելիս հայտնաբերված ոսկորները, տեղի բնակիչների հաստատմամբ, դուրս են եկել հայկական գերեզմանոցներից: Հարևան Քայաբողազի բնակիչները պնդում են, որ գերեզմանատունը պատկանում էր հայերին:
Գյուղացիների խոսքերով՝ իշխանություններն արդեն մեկ ամիս է՝ չեն հոգում բաց մնացած գերեզմանների հարցը, չնայած այն բանին, որ ոսկորները թափված են ճանապարհի վրա:
«Մենք գիտենք, որ այստեղ հայկական գերեզմանոց է եղել իր եկեղեցով: Տարիներ առաջ այստեղ շատ հայեր էին ապրում, իսկ հիմա ոչ ոք չկա»,-ասում են գյուղի բնակիչները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)