Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ» Նոյեմբերյանում ո՞վ կգլխավորի ՔՊ-ի ցուցակը. «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ» Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառել Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը Repubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային «Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետո Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել 

Իշխանությունը խոչընդոտում է Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմանը․ «Հրապարակ»

Հայաստան

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Մեր զրուցակիցն է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

- Բաքվում ապօրինաբար պահվող մեր գերիների հետ կապված նոր տեղեկություններ կա՞ն։

- Այս պահին հիմնական զարգացումը կապված է խափանման միջոց կալանքի երկարաձգումների հետ, քանի որ դրանց վերջնաժամկետները մոտենում են ավարտին։ Արդեն իսկ կա գործընթաց` երկարաձգման, որոշ բարձրաստիճանների մասով նաեւ հրապարակային տեղեկատվություն տարածվեց, որ խափանման միջոցը երկարաձգվել է 5 ամսով, մասնավորապես` Արկադի Ղուկասյանի հետ կապված։ Սակայն նշեմ, որ սա առանձին դեպք չէ` ընդհանուր միտումն է այդպիսին, որ ժամկետը պետք է երկարաձգվի։ Քանի որ նրանք այս ընթացքում չեն հայրենադարձվել, վերանում է նրանց անազատության մեջ պահելու իրավական հիմքը, ուստի արհեստականորեն այն պետք է ստեղծվի, եւ դրա իրավական ճանապարհը կալանք խափանման միջոցի ժամկետի երկարաձգումն է։ Հետաքրքիր է, որ եթե նախկինում 4 ամիս էր, այս պարագայում ավելի երկար է՝ 5 ամիս, եւ մենք եւս կանխատեսում չունենք, որ մինչեւ տարվա վերջ դատավարությունները կնախաձեռնվեն, ամենայն հավանականությամբ՝ երկրորդ երկարաձգումը եւս տեղի կունենա, հաշվի առնելով, որ տարեվերջին կլիմային առնչվող միջոցառում է նախատեսվում, եւ դժվար թե դրա ֆոնին Ադրբեջանն այս ցուցադրական դատավարությունները կազմակերպի։ Եվ այս ընթացքում հայերն ապօրինաբար շարունակում են մնալ անազատության մեջ։ Այդ ժամանակահատվածն օգտագործվում է քրեական գործեր կեղծելու եւ ցուցադրական դատավարություններին նախապատրաստվելու նպատակով։

- Միջազգային կազմակերպություններ, ատյաններ կա՞ն, որոնց միջոցով հնարավոր է ճնշել ադրբեջանական բռնապետությանը, եւ դա ո՞վ պետք է նախաձեռնի։

- Մեխանիզմներ կան, իհարկե, ընդհանուր աշխարհաքաղաքականությունը եւ պետությունների կամ միջազգային կառույցների հետ համընկնող շահերը կարեւոր գործոն են, այսինքն՝ միջազգային իրավունքում, կարծում եմ, բավականին կոշտ գործիքակազմ գոյություն ունի, սակայն դրա գործադրումը միշտ ունի քաղաքական կոմպոնենտ եւ նախապայմաններ։ Օրինակ, նման միջոցներ կարող է լինել մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների կիրառումը, ինչը ծանոթ է արեւմտյան շատ երկրների, օրինակ, այն ինտենսիվ կիրառվում է Միացյալ Նահանգների կողմից։ Պետության նկատմամբ պատժամիջոցների մեխանիզմներ եւս գոյություն ունեն, բայց դրանք ավելի ներազդող եւ կոպիտ գործիքներ են եւ էապես ազդելու են միջպետական փոխհարաբերությունների վրա: Կարծում եմ, քանի դեռ անհատներին պատժելու կամ հետապնդելու գործընթաց չի եղել, դժվար է սպասել պետության նկատմամբ սանկցիաների կիրառման: Դրա հավանականությունը շատ փոքր է՝ ներկա իրողությունների պայմաններում։ Եվ, իհարկե, կան քվազի դատական գործընթացներ, որտեղ պետության պատասխանատվության հարց էլ կարող է դրվել։ Այդպիսիք են Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի տարաբնույթ մեխանիզմները: Հիմնական դերակատարը, կարծում եմ, պետք է լինի պետությունը․ որոշ ատյաններում անհատական գործողությունների հնարավորություն կա, սակայն, եթե մենք ակնկալում ենք պետության նկատմամբ պատժամիջոցներ կամ այլ կոշտ միջոցների կիրառում, այստեղ երկրի դիվանագիտությունը պետք է հաղթանակ տանի եւ ճիշտ քաղաքական դիրքավորում ունենա: Այս առումով Հայաստանի հրապարակային առաջ քաշած թեզերը որեւէ նախադրյալ չեն ստեղծում պատժամիջոցների կիրառման համար։ Հասարակական կազմակերպությունները կարող են գործել, սակայն Հայաստանի այս քաղաքականությունը խոչընդոտում է կտրուկ գործողությունների կատարմանն Ադրբեջանի նկատմամբ։

- Փաստորեն, ՀՀ իշխանությունները հայ ռազմագերիներին ապօրինաբար պահելու համար Ադրբեջանին պատասխանատվության կանչելու գործընթացի՞ն են խոչընդոտում։

- Խոչընդոտում են Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառման գործընթացին, քանի որ հրապարակայնորեն ազդակներ են հղում, որ կա կառուցողական երկխոսություն, եւ հարցերը երկկողմանի բարիդրացիական հարաբերություններում կստանան իրենց լուծումը։ Մինչդեռ միջազգային ընկալմամբ՝ պատժամիջոցները վերջին միջոցն են, եւ այս ճանապարհով միջամտում են, փորձում են ներազդել պետության նկատմամբ, քանի որ այլ մեթոդները, այդ թվում՝ բանակցությունները, արդյունք չեն տվել։ Հայաստանի իշխանությունները նման թեզերի միջոցով նվազեցնում են պատժամիջոցների կիրառման հավանականությունն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։ 

- Բայց ռազմագերիներին ազատելու ուղղությամբ որեւէ քայլ անո՞ւմ է ՀՀ իշխանությունը, եւ որքանո՞վ է դա արդյունավետ։

- Քայլեր արվում են, միջպետական գանգատ կա ռազմագերիների եւ այլ անձանց մասով՝ ՄԻԵԴ-ում, բայց, մեր գնահատմամբ, իրավական գործընթացներից զատ պետք է լինեն քաղաքական գործընթացներ, իսկ ռազմագերիների հայրենադարձման հարցով բանակցություններ չեն ընթանում, եւ ռազմագերիների վերադարձի հարցը կապված է քաղաքական օրակարգի այլ խնդիրների հանգուցալուծման, այդ թվում՝ սահմանազատման, տարածքային զիջումների, անգամ սահմանադրական փոփոխությունների եւ այլ պահանջների բավարարման հետ։ Եվ քանի դեռ Ադրբեջանն ամբողջ ծավալով չի ստացել իր քաղաքական պահանջների բավարարումը, հայերն այնտեղ որպես պատանդ պահվում են՝ ապահովելու Հայաստանի իշխանությունների կողմից այդ բնույթի պարտավորությունների, խոստումների կատարումը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Նոյեմբերյանում ո՞վ կգլխավորի ՔՊ-ի ցուցակը. «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառելԵթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը
Ամենադիտված