Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան
ՀայաստանԱդրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը` Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։
Նա նաև հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նորից լիարժեք գործարկման համար։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցություն կա այլ կարևոր ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերում․
«Թուրքիան և Վրաստանը, որպես տարածաշրջանի երկրներ, կշարունակեն համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ուղղությամբ», - ասել է Թուրքիայի նախագահը։