Եկեղեցու հարցը հասավ ԱԺ. Ալիևը կարող է անժամկետ ղեկավարել ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Նախարարն այցելել է ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած կնոջը Վիճաբանությունն ավարտվել է կրակոցով․ 49-ամյա տղամարդը ձերբակալվել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքը Արթուր Օհանյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է անվանել Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում Տիկալ․ մայաների՝ ջունգլիների խորքում ապրող գաղտնիքը Քրիստոսի 72 աշակերտները և նրանց հիշատակության օրը՝ այսօր ԱԱԾ-ն գիտեր, որ ադրբեջանցի զինվորը Հայաստանում է, բայց չգտա՞վ նրան․ «Փաստ» Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Եղիշե Մելիքյան․ «Այսօր ամենաանհաջող իմ խաղերից մեկն էր հավաքականի հետ» 

Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»

Ռուսաստան

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ նաև կոռուպցիայի դեմ պայքարի ու «թալանին» վերջ դնելու լոզունգներով։ Նա արդեն 6 տարի կառավարում է, բայց դեռ խոսում է «նախկին թալանչիներին» պատժելու և «գողացածը» հետ բերելու մասին։ Ժամանակ առ ժամանակ իրավապահների կողմից հաղորդագրություններ են տարածվում, և դրանց շուրջ ֆոն է ստեղծվում, թե իսկապես պայքարում են կոռուպցիայի դեմ: Ավելին, դեռևս կան մարդիկ, որոնք կարծում են, թե ուր որ է, նշյալ «թալանածը» հետ են բերում ու բաժանեն իրենց։ Նիկոլ Փաշինյանին պետք է, որ հանկարծ այս թեման չփակվի, քանի որ իր իշխանությանը օդուջրի պես անհրաժեշտ է, որ միշտ ժողովրդին զբաղեցնի և ուշադրությունը շեղի «նախկինների» ուղղությամբ։ Մյուս կողմից՝ պետք է ծածկադմփոց անել սեփական իշխանության մեջ արմատացած կոռուպցիան:

Գաղտնիք չէ, որ այսօր իշխանական աթոռներին տաքուկ հանգրվանածների մեծամասնությունը փողոց փակելուց այն կողմ ոչնչի պիտանի չէր: Իսկ ժամանակին պարտքով ծխող ու փաբերում մի բաժակ գարեջուր խմող այդ մարդիկ հիմա էապես հարստացել են։ Նույնիսկ պաշտոնյաների հայտարարագրերն են վկայում այն մասին, թե ինչպիսի արագությամբ է աճել նրանց կարողությունը՝ տներ, գույք, այլ սեփականություն, հաշիվներին ահռելի գումարներ։ Կրկնենք՝ սա դեռ միայն «օֆիցիալ», երևացող մասն է: Մի խոսքով, այս 5-6 տարին քպականների համար իսկական «ոսկե դար» է։ Այսպիսի սրընթաց հաջողություն նրանք նույնիսկ լավագույն երազում չէին կարող տեսնել։ Մինչ ժողովուրդը ստիպված է բավարարվել չարքաշ աշխատանքով ու գրոշներով, իշխանական պաշտոնյաները ոչ միայն շատ բարձր աշխատավարձ են ստանում, այլև առատ պարգևավճարներ։ Չհաշված կոռուպցիոն եկամուտները: Թեպետ, մասնագետները նշում են, որ եթե ոչինչ էլ չլինի, ամբողջ ՔՊ-ով պետբյուջեի մեջ մտնելը հենց թեկուզ պարգևավճարների տեսքով, ինքնին կառուպցիա է:

Սրան գումարած՝ լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ են արվում այն մասին, թե ինչ կոռուպցիոն գործընթացներում են ներգրավված պաշտոնյաները։ Լինում են նաև այնպիսի ակնհայտ կոռուպցիոն դրսևորումներ, որոնց առաջ նույնիսկ իշխանությունները աչք փակել չեն կարողանում, թեպետ շատերի կարծիքով այս բացահայտումները պարզապես շոուի հերթական մասն են: Սակայն մեծամասամբ ուղղակի անտեսվում են նշյալ հրապարակումները։ Իսկ եթե հանկարծ թեման վերաբերի որևէ ընդդիմադիր գործչի, ապա իսկույն գործի կդրվի իրավապահների մահակը նրան պատժելու համար։ Դե, ընդդիմադիրների ու ընդդիմախոսների նկատմամբ նույնիսկ մեկ անհաճո բառ ասելու համար են քրեական վարույթ հարուցում: Իսկ յուրայիններին պատասխանատվության ենթարկելու հարցում Փաշինյանը «խուլ է, կույր ու համր»: Հասկանալի է՝ չհաշված մի քանի պաշտոնյաների հետ կապված վերը նշված շոուները։

Ընդ որում, Փաշինյանն անձամբ ստուգում է դպրոցներում ցնցուղները, կախիչներն ու գնդակները, բայց երբ խոսքը միլիոններով չարաշահումների կամ յուրացումների մասին է, ոչ միայն լռում է, այլև պայմաններ է ստեղծում, որ այսպիսի երևույթները շարունակվեն։ Հատկապես խոցելի է գնումների ոլորտը։ Մեկ անգամ չէ, որ լրատվամիջոցները գրում են, թե մեկ անձից գնումները ահռելի քանակ են կազմում, ավելին՝ կարելի է ասել, դարձել են այս իշխանության գործունեության կրեդոն։ Հայաստանում շարունակվող կոռուպցիոն երևույթները նույնիսկ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են հայտնվել։

Օրինակ՝ Freedom House-ն իր վերջին զեկույցում ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների ընթացքում բացահայտված այնպիսի իրողությունների վրա, ինչպիսիք են պաշտոնյաների կողմից արտոնյալ գներով անշարժ գույքի ձեռքբերումը, պետական հողերի ձեռքբերումը, պետական ծառայողների կասկածելի մեծ ակտիվների պաշտոնական ստուգման բացակայությունը, պետական գնումների պրակտիկան՝ առանց հանրային մրցույթների անցկացման՝ կասկածելի համբավ ունեցող կամ իշխանությունների հետ կապված կազմակերպություններից, նաև անօրինական գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններից և այսպես շարունակ։

Ահա թե ինչու են նրանք այսքան մոլեգնորեն կառչած իշխանությունից. ոչ միայն պատասխանատվության ենթարկվելու հեռանկարն է նրանց մտահոգում այն ամենի համար, ինչ արեցին Արցախի ու Հայաստանի հետ, այլև սարսափում են իրենց արտոնյալ կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու հեռանկարից։ Իրավիճակը կարելի է բնութագրել հենց այս պահի իշխանության բառերով, այն է՝ իրենց ամենից շատ մտահոգում է «լափամանից կտրվելը», թե չէ՝ ի՞նչ հայրենիք, երկիր կամ պետություն...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆիցոն հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել Սլովակիայի ազատագրման հետ կապված տոնակատարություններին իր մասնակցությունըԵկեղեցու հարցը հասավ ԱԺ. Ալիևը կարող է անժամկետ ղեկավարելՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինԱԷՄԳ-Ի ղեկավարը կոչ է արել դադարեցնել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումներըԱԷՄԳ-ը տեղեկատվություն է ստացել Զապորոժյեի ԱԷԿ-ի մոտակայքում գտնվող օբյեկտների վրա հարձակումների մասինԿաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը87 տարեկանում մահացել է Անատոլի Կաշպիրովսկին Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռը թռել է ավելի քան 700 կմ հեռավորության վրա. YonhapTelegraph. Մեծ Բրիտանիայում մի քանի գնացքների երթևեկությունը չեղարկվել է բզեզների պատճառովՆախարարն այցելել է ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած կնոջըNikkei. Ճապոնիան 2030 թվականին կսկսի նոր, էժան հրթիռների զանգվածային արտադրությունըGuardian. Կիևը ապրում է հակամարտության սկսվելուց ի վեր ամենադժվար շրջանըՎիճաբանությունն ավարտվել է կրակոցով․ 49-ամյա տղամարդը ձերբակալվել էAxios. ԱՄՆ-ը պատրաստ չէ միանալ Սաուդյան Արաբիայի կողմից հութիների դեմ իրականացվող գործողությանը«Հայաստան» ընդդիմադիր դաշինքը Արթուր Օհանյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է անվանելԳրոսսին խոստացել է անկախ գործել որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԱրայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլումՏիկալ․ մայաների՝ ջունգլիների խորքում ապրող գաղտնիքըԱՄՆ-ը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո սպառնալիք չկաՔրիստոսի 72 աշակերտները և նրանց հիշատակության օրը՝ այսօրԱԱԾ-ն գիտեր, որ ադրբեջանցի զինվորը Հայաստանում է, բայց չգտա՞վ նրան․ «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրելՎերջին տասը տարիների ընթացքում Ուկրաինայի պետական ​​պարտքն աճել է ավելի քան 5,5 անգամԹրամփը հայտարարել է առողջության ապահովագրության համար 100 դոլար վճարելու մասինԲացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունըԵղիշե Մելիքյան․ «Այսօր ամենաանհաջող իմ խաղերից մեկն էր հավաքականի հետ»Կանադան ստեղծել է ԱԲ-ի զարգացման խորհրդատվական խորհուրդԱրմեն Այվազյանը քննադատել է ՀՀ աղոթքի նախաճաշի միջոցառումըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Երևանում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանը․ հայտնի են առավել աղտոտված օրերըԻսրայելական զորքերը հրետակոծել են Սիրիայի հարավում գտնվող Ալ-Մայադին նահանգըՀարսանիքի շարասյան ժամանակ «Ֆորդ Մուստանգ»-ից կրակոցներ են արձակվել․ հայտնի է վարորդի ինքնությունըԹրամփը համարում է, որ նավթի գները անկում կապրեն Իրանի հետ հակամարտության ավարտից հետոՀոկտեմբերի 3-ին սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակի կանխատեսումըԱրտակարգ իրավիճակ՝ Տերյան փողոցում. խմելու ջրի խողովակ է վնասվել․ ջուրը հոսում է ասֆալտի տակից«Ժողովուրդ». Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի Թրամփը խոստացել է պայքարել մահապատժի կիրառման համար հանցագործների որոշակի խմբերի պարագայում«Փաստ». «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում Ջրամատակարարումը կդադարեցվի Գեղարքունիքի 7 գյուղերում«Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը Նոր մրցանակ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողը արծաթե մեդալ է նվաճել ջիու-ջիցուի առաջնությունում«Փաստ». Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը» «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել «Փաստ». Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը «Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին «Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում «Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը «Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Կիպրոսին
Ամենադիտված