Արաբական լիգան քննարկում է Սիրիա ուղարկած դիտորդական խմբերի գործունեությունը
Մերձավոր Արևելք
Արաբական երկրների լիգայի արտգործնախարարներն այսօր՝ Կահիրեում, քննարկում են Սիրիա ուղարկված Արաբական լիգայի դիտորդական առաքելության գործունեության արդյունքները:
Ենթադրվում է, որ այդ հավաքում կքննարկվի Քաթարի նախաձեռնությունը: Այն է՝ դիտորդական առաքելության հետ իր աշխատանքները սկսի ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով զբաղվող դեպարտամենտը:
Առաքելության նպատակն է մոնիտորինգ անցկացնել, թե արդյոք Սիրիայի իշխանությունները կատարել են լիգայի առջև ստանձնած պարտավորությունները, այն է՝ դադարեցրել են արդյոք բռնությունները և հակակառավարական ցույցերի դեմ ճնշումները:
Սիրիայում դիտորդական խմբերի մոնիտորինգը լուսաբանելը օտարերկրյա լրագրողների մեծ մասին չի թույլատրվել:
Այժմ Սիրիայի տարբեր շրջաններում մոնիտորինգ են անցկացնում Արաբական երկրների լիգայի 150 դիտորդներ: Հաղորդում է ''Al Jazeera''-ն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)