Ֆուտբոլիստը ձերբակալվել է հանցավոր խմբավորման հետ կապ ունենալու համար
Աշխարհ
Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել է այդ երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Օմար Օրտիզին, ով կասկածվում է հանցավոր խմբավորման հետ սերտ կապեր ունենալու մեջ:
Ինչպես տեղեկացրել է Նուեվո-Լեոն շրջանի ոստիկանության ներկայացուցիչը` Օրտիզը, ով նաև հայտնի է կատու մականվամբ, ներգրավված է եղել մոտ 20 անձանց առևանգման դեպքերի մեջ:
Նա ձերբակալվել է անցյալ շաբաթ, սակայն ոստիկանությունը նախքան ձերբակալությունը ենթադրել է, որ Օրտիզը նույնպես զոհ է դարձել հանցավոր խմբավորումների ձեռքին, քանի որ նրա ընտանիքի անդամները նրան համարում էին անհետ կորած:
Օրտիզը եղել է Մեքսիկայի ֆուտբոլային թիմերից մեկի դարպասապահը, սակայն երկու տարով որակազրկվել է դոպինգ օգտագործելու համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ