Մենք չենք. Իսրայելը հերքում է իր առնչությունը Իրանի նախագահի մահվանը
ՏնտեսությունԻսրայելցի պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ Իսրայելը կապ չունի Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան հետ, գրում է Reuters-ը:
Ավելի վաղ, The Jerusalem Post-ի հաղորդմամբ, սոցցանցերում տարածվել են լուրեր, թե ուղղաթիռի կործանման մեջ ներգրավված է Իսրայելի հետախուզությունը՝ «Մոսադը»:
Ինչպես հայտնել ենք, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ վթարի ենթարկված ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք համարվում են զոհված։ Ուղղաթիռում էին նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը: