Իրանն ինքն է մեղավոր Ռաիսիի մահվան մեջ. Պետդեպ
ՔաղաքականՊետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, մեկնաբանելով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ավիավթարը, ասել է, որ Իրանի իշխանություններն իրենք են մեղավոր եղանակային վատ պայմաններում 45-ամյա ուղղաթիռ օգտագործելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։
Լրատվամիջոցների ճեպազրույցում նա համարել է «Իրանի իշխանությունների պատասխանատվությունը» վատ եղանակային պայմաններում Ռաիսիին տեղափոխելու համար ամերիկյան արտադրության 45-ամյա ուղղաթիռ օգտագործելը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ վթարի ենթարկված ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք համարվում են զոհված։ Ուղղաթիռում էին նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը: