Քուրդ գրողը խոստովանել է, որ իր տատը հայ է եղել
Թուրքիա
Հետաքրքիր նախադեպի ենք ականատես լինում Թուրքիայի իրականության մեջ վերջին տարիներին, երբ իրար հետևից հրապարակվում են տարբեր գրքեր, աշխատություններ և հոդվածներ, որտեղ հեղինակները առանց թաքցնելու խոսում են իրենց կամ իրենց ընկերների կամ հարազատների հայազգի բարեկամներ ունենալու մասին, ընդ որում հիմնականում խոսվում է իրենց մայրերի հայ լինելու խոստովանությունների մասին:
Այսպես՝ լույս է տեսել ծագումով քուրդ գրող Համիդ Փեքերի նոր գիրքը՝ «Հայ աղջիկ, քուրդ մայր» («Ermeni Kizi, Kurt Anasi»)։
Հեղինակը խոստովանում է, որ իր հորական տատը հայուհի է եղել և նրա փոխանցած տեղեկությունների հիման վրա ինքը գրել է այդ գիրքը՝ դրանց միախառնելով իր մտքերը, զգացումներն ու երևակայությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)