''Ռենա'' բեռնատար նավը Նոր Զելանդիայի ջրերում երկու մասի է կիսվել
Աշխարհ
''Ռենա'' բեռնատար նավը, որը Նոր Զելանդիայի ափերին երեք ամիս առաջ խարիսխ էր գցել, նախօրեին օվկիանոս դուրս գալով, փոթորկի հետևանքով երկու մասի է բաժանվել: Վթարված նավի վրայի կոնտեյներները և նավի բեկորները ամբողջությամբ խորտակվել են: Մազութի արտահոսքի մեծ վտանգ կա, քանի որ չի հաջողվել նավի վրա եղած մազութի ցիստեռներում եղած մազութը անվտանգ հեռացնել:
Ըստ Նոր Զելանդիայի օդերևութաբանների կանխատեսումների` ուժգին փոթորիկը կշարունակվի մոտ մեկ շաբաթ:
Հոկտեմբերին հունական բեռնատար նավը, որը բեռնված է եղել 350 տոննա մազութով, վթարի էր ենթարկվել Նոր Զելանդիայի ջրերում, ինչը պատճառ էր դարձել ավելի քան 20 հազ. ջրային թռչունների վերացման:
Ավելի վաղ Նոր Զելանդիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարը հայտարարել էր, որ այս պատահարը իր ծովային էկոլոգիական ամենալուրջ դեպքն է Նոր Զելանդիայի պատմության մեջ: Հաղորդում է ''Reuters''-ը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ