Թրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ Պեկինին Արսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարում Հունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Նոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել Քրեյգին Դոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման Շենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ է Ուկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերից 

«Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարոյի մասին անցյալով չեմ կարող խոսել: Մտքերով հասա իր դպրոցական, մանկության տարիներ: Շատ չարաճճի է: Ես հաշվապահ էի աշխատում դպրոցում, որտեղ նա էր սովորում: Մի անգամ իր դպրոցի տնօրենն ասաց՝ Վա՛րդ, դպրոցում երկու աշակերտի առանձնահատուկ եմ սիրում, նրանցից մեկը քո տղան է: Չեմ կարող ասել, թե ինքը սովորելու հանդեպ մեծ սեր է ունեցել, բայց իր չարաճճիությամբ, իր կատակներով միշտ ուշադրության կենտրոնում է եղել: Ուսուցիչներն իրեն շատ էին սիրում, այդ ամենն այսօր նկարագրելն այնքան բարդ է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Վարդուհին՝ Կարոյի մայրիկը:

Կարոն ծնվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում: Այնտեղ է անցել նրա մանկությունը, պատանեկությունը, այնտեղ է դպրոց հաճախել: Մայրիկն ասում է՝ ինքն էլ է նույն գյուղում ծնվել, ամուսնացել ու երեխաներ ունեցել, դա իրենց ծննդավայրն է, որտեղ ապրում էին ընտանիքով: Տիկին Վարդուհին նշում է՝ դպրոցում սովորելու տարիներին որդին առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում «Ռազմագիտություն» առարկային: «Իր պլանները կապված էին զինվորական դառնալու հետ: Միշտ սիրել է զինվորական հագուստը»: Դպրոցն ավարտելուց հետո Կարոն զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: «Ծառայել է Մարտակերտի հինգերորդ գումարտակում 2016 թ. Ապրիլ յան պատերազմի ժամանակ զոհված Աբաջյանի և մեր մյուս տղաների մարտական՝ 116-րդ դիրքում: Կարոն դիպուկահար էր և անընդհատ դիրքերում էր: Միշտ պատմում էր, որ դիրքում տղաների հիշատակին խաչքար էր տեղադրվել, և իրենց հաճախ Քյարամ Սլոյանի հայրիկն էր գալիս տեսության:

Կարոն պատմում էր. «Ճիշտ է, նրա տղան զոհվել էր այդ դիրքում, բայց հաճախ էր գալիս մեզ մոտ, մեզ բոլորիս այնպես էր վերաբերվում, կարծես իր երեխաները լինեինք: Ամեն մեկիս յուրահատուկ մոտեցում ուներ»: Հիմա, երբ իր ծառայության օրեր եմ տեղափոխվում, այդ պատմություններն եմ հիշում, անընդհատ խոսում էր այդ մասին»: Պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացիական կյանք վերադառնալուց անմիջապես հետո Կարոն որոշում է ծառայությունը շարունակել: «Մեծ տղաս ԱԱԾ-ում էր ծառայում, Կարոն էլ էր դիմել այնտեղ, բայց ասացին, որ ինչ-որ հարցեր կան, և ծառայության անցնելն ավելի ուշ կարող է լինել: Կարոն դիմեց պաշտպանության բանակ: Չորս օր անց զանգեցին ու դասերի կանչեցին Հայաստան: Պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո անգամ դադար չվերցրեց: Թե՛ մեծ տղաս, թե՛ Կարոն սիրում էին զինվորական համազգեստը: Կարոյի զոհվելուց հետո եղբայրը թողեց իր աշխատանքն ԱԱԾ-ում: Պատերազմից հետո, երբ դեռ աշխատում էր, տուն մտնելուց անմիջապես հետո փոխում էր համազգեստը, որ մեզ վատ չզգանք, սովոր էինք, որ մեր երկու տղաներն էլ իրար հետևից են տուն մտնում: Իսկ այդ ժամանակ մեծ տղաս տուն էր մտնում, սպասում էինք, որ պետք է Կարոն էլ հետևից գա, բայց…»:

Կարոն եղել է ՀՀ սահմանապահ զորքերի ծառայող: Մայրիկն ասում է՝ որդին 15 օր դիրքերում էր, ծառայել է Արաքսի ափին՝ Ջրականի աջ թևում: «15 օր տանն էին, այդ 15 օրն իմ տղաները մեկ օր պարապ չէին մնում, անընդհատ տան համար ինչ-որ բան էին անում: Ամեն ինչ կորցնելով՝ հասկանում ես, որ նյութական ցանկացած կորուստ ոչինչ է մարդկային կորստի հանդեպ: Նյութականը կարող ես վերականգնել, իսկ մարդկայինը՝ ոչ»: Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: Դրանից մեկ օր առաջ տիկին Վարդուհու հայրիկի մահվան տարելիցն էր: «Տղաներն արձակուրդում էին: 27-ի առավոտյան արթնացանք, պետք է գնային փայտ բերելու, քանի որ ձմեռն էր մոտենում: Մեծ տղաս փայտն էր տեղավորում, իսկ փոքրս քնած էր: Պատերազմն սկսվեց, ձայներ, կրակոցներ: Անասելի վախ էր, բայց մեծ տղաս անգամ կատակներ էր անում, որ հանգստանայինք»: Իսկ հետո նույն օրը տղաները շտապում են իրենց ծառայության վայրեր: Տիկին Վարդուհին ասում է՝ մեծ որդին ավելի ուշ-ուշ էր զանգում, իսկ Կարոյի զանգերը կարծես զարթուցիչ լինեին՝ միշտ նույն ժամին:

«Մեծ տղաս ասում էր, որ վտանգավոր է, դուրս գանք գյուղից, իսկ Կարոս ասում էր՝ մեզ մոտ հանգիստ է: Հիմա պատմություններից պարզ է դառնում, որ երեխեքը հանգստացրել են իրենց ծնողներին: Հոկտեմբերի 15-ի առավոտյան զանգեց երեխես, հաջորդ օրն էլ զանգ չկար: Չէի զանգում, քանի որ ասում էին՝ վտանգավոր է: Մի երկու օր զանգ չկար, մեծ տղաս զանգեց՝ մեզ հետ ամեն ինչ կարգին է, Կարոն ինձ մոտ է, ուղղակի հեռախոսները լիցքավորում չունեն: Բայց նման բան չկար: Հոկտեմբերի 17-ին Գորիսում էինք, լոլիկով ձվածեղ էի պատրաստել, աղջկաս ասացի՝ Կարոն սիրում է լոլիկով ձվածեղ, այստեղ լիներ, ուտեր: Այդ զրույցից րոպեներ անց արդեն տարօրինակ բան էր կատարվում: Ում զանգահարում էի, հեռախոսներն անջատում էին: Պարզվում է, որ մայրիկս զանգել է Կարոյի համարին, մի մարդ է պատասխանել ու ասել, որ ձեր երեխան Գորիսի դիահերձարանում է: Գնացել ու ճանաչել էին իրեն: Դրանից առաջ էլ իմ ընկերուհին էր զանգահարել, ասաց, որ կարծես եղբոր մարմինը Գորիսում է, կարո՞ղ եմ ճշտումներ անել: Երբ գնացի, նախքան ներս մտնելը, ԱԱԾ-ի մեքենան եկավ ու անընդհատ դիեր էին դուրս բերում:

Ինքնազգացողությունս վատացավ, տալս ինձ մի կողմ տարավ: Պարզվում է, որ այդ ժամանակ արդեն երեխուս բերում էին դիահերձարան»: Տիկին Վարդուհին ասում է՝ որդու մահվան վկայականում որպես զոհվելու օր նշված է հոկտեմբերի 17-ը, բայց... «իմ երեխան արդեն ամսի 15-ից չկար»: «Անկախ նրանից, թե ինչ է նշված թղթերում, իր զոհվելու օր եմ համարում հոկտեմբերի 15-ը: Կարոն զոհվել է Արաքսավան կոչվող գյուղում՝ Ջրականի մոտ: Երբեք չի մտածել մարտի դաշտը լքելու մասին, զրույցներից մեկի ժամանակ ասել է. Եթե նման բան անեմ, ինչ կասեն իմ մասին, ով ինչ ուզում է, թող անի, ես մնալու եմ այստեղ»»: Ընտանիքը կարողացել է վերջին հրաժեշտը տալ սիրելի որդուն, մայրիկը տեսել է նրան: Բայց տիկին Վարդուհու այս խոսքերը հավերժ մնալու են իմ հիշողության մեջ: «Արցախի իմ հեռախոսահամարն այս պահին ինձ անհրաժեշտ չէ, բայց չեմ անջատում այն: Հնարավոր է՝ Կարոս մի օր զանգի, Ղարաբաղի բոլոր համարներն անհասանելի են, բայց իմ այս համարը կհիշի ու կզանգի: Սպասում եմ իրեն»: Երբ կարծես նաև ինքս ինձ ճշտող հարց եմ տալիս՝ բայց դուք տեսել եք, չէ՞, Կարոյին, մայրիկն արձագանքում է. «Տեսել եմ, հարյուր տոկոսով ինքն էր, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն»: Կարոն եղբայր և երկու քույր ունի: Հիմա նրանց տանը լսվում է Կարոյի եղբոր բալիկների ծիծաղը:

«Ավագ տղայի աղջկա անունը Կարոլինա է, տղայինը՝ Կարո: Տղաս ասաց՝ եղբորս անունը պետք է շարունակվի»: Հայրենի տնից հեռու ու ամենաթանկի կարոտով է ապրում Կարոյի ընտանիքը: «Աստված տա, մի օր կարողանամ վերադառնալ Ղարաբաղ, իմ գյուղ, բայց չեմ կարողանա ապրել այնտեղ: Այնքան շատ հիշողություններ կան, բացի դա էլ, Եռաբլուրը չի թողնում գնալ: Կամոյիս երեխաների ծնունդով մեր տունն ապրեց: Երբ Եռաբլուրից իջնում ես, աչքերդ սրբում ես, որ ոչ ոք չտեսնի արցունքներդ»:

Հ. Գ. - Կարո Բալայանը Հայաստանի և Արցախի նախագահների հրամանագրերով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալներով, ՀՀ ԱԱԾ-ի կողմից՝ «Արաքսի պահապան» կրծքանշանով, ՀՀ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ-ի կողմից՝ «Արտաշես նվաճող» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն է
Ամենադիտված