Իրանի ԶՈւ-ն նախնական զեկույց է հրապարակել Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
ՏնտեսությունՄայիսի 19-ին կործանված ուղղաթիռը, որում գտնվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, հրդեհվել է միայն լեռան հետ բախվելուց հետո։ Ուղղաթիռի թափքի վրա փամփուշտների կամ այլ հարվածների հետքեր չեն եղել։ Այս մասին ասվում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրապարակած նախնական զեկույցում, փոխանցում է IRNA-ն։
Փաստաթղթում նշվում է, որ կործանված ուղղաթիռի օդաչուն կործանումից մեկուկես րոպե առաջ կարողացել է կապ հաստատել Ադրբեջանից իր հետ ուղևորվող մյուս երկու ուղղաթիռների օդաչուների հետ։ Նախագահական ուղղաթիռը անցել է նախատեսված երթուղին և չի շեղվել դրանից։ Դիսպետչերների և անձնակազմի խոսակցություններում կասկածելի ոչինչ չի նկատվել։
Մառախուղի, ցուրտ ու դժվարանցանելի տեղանքի պատճառով՝ վթարված ուղղաթիռի որոնողական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ Զեկույցում նշվում է, որ վթարի վայրը հայտնաբերել է իրանական անօդաչու թռչող սարքը։ Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ կործանման վայրը հայտնաբերել է թուրքական «Բայրաքթար Աքընջը» անօդաչու թռչող սարքը։
Զեկույցում ասվում է, որ աղետի որոշ փաստեր դեռ պետք է ճշտվեն։