Աֆրիկայում նշել են ամենահին ազատագրական շարժման 100–ամյակը
Աշխարհ
Այսօր տասնյակ հազարավոր հարավաֆրիկացիներ, վանկարկելով և Աֆրիկյան ազգային կոնգրեսի կանաչ ու ոսկեգույն գույները ծածանելով, նշել են Աֆրիկայի ամենահին ազատագրական շարժման 100–ամյակը։
Աֆրիկացի առաջնորդներն ու նախկին ղեկավարները, ինչպես նաև աֆրիկացի թագավորներն ու ցեղային առաջնորդները, ներկա են գտնվել կեսգիշերին տեղի ունեցած արարողությանը, որի ընթացքում նախագահ Յակոբ Զուման վառել է ճրագը, որը վառ է մնալու ողջ տարվա ընթացքում՝ Wesleyan եկեղեցու տանիքում, որտեղ 1912 թ. սևամորթ մտավորականները և ակտիվիստները հիմնադրել էին կուսակցությունը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ արարողությանը հիվանդության պատճառով չէր մասնակցում Հարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելան, ով ընդամենը 6 տարով է երիտասարդ շարժումից: Աշխարհահռչակ Մանդելան 27 տարվա ազատազրկման էր ենթարկվել սպիտակամորթ ռասիստ կառավարության կողմից, իսկ նրա կազմակերպությունն ԱՄՆ-ի կողմից համարվել էր ահաբեկչական խումբ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ