Բայրամովն ու Բերբոքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
ՌուսաստանԱդրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աննալենա Բերբոքը հեռախոսով քննարկել են երկու երկրների հարաբերությունների հեռանկարները և Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-գերմանական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԳՆ-ի՝ Բայրամովը Բերբոքին մանրամասն տեղեկացրել է մայիսի 10-11 Ալմաթիում տեղի ունեցած Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպման մասին։
«Ընդհանուր առմամբ, քննարկվել են խաղաղ գործընթացում առկա տարաձայնությունները, ընդգծվել է բանակցությունների շարունակման կարևորությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։