Ֆրանսուա Հոլանդը նախագահական ընտրություններում կարող է հեշտությամբ հաղթել Սարկոզիին
Աշխարհ
Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին միայն որոշ չափով է հաջողության հասնում իր սոցիալիստ հակառակորդի դեմ պայքարում՝ ապրիլ-մայիս ամիսներին կայանալիք ընտրությունների համար:
Ըստ Reuters-ի՝ այդ հարցումները նաև ցույց են տվել այն, որ սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Հոլանդը կարող է ընտրություններում հեշտությամբ հաղթել Սարկոզիին:
Նախագահի դերը բարձրացել էր այն բանից հետո, երբ վերջինս ցույց էր տվել իր կենտրոնական դերը Եվրոպայի պարտքային ճգնաժամի դադարեցման դեմ պայքարում։ Նա մեծ թվով ձայներ է հավաքել անգամ հարկերի բարձրացման մասին հայտարարելուց հետո:
Երկու փուլից բաղկացած ընտրությունների՝ ապրիլի 22-ին կայանալիք առաջին փուլում Հոլանդը կստանա քվեների 28 տոկոսը, մինչդեռ Սարկոզին՝ 26 տոկոսը։ IFOP-ի կողմից հարցումներն անցկացվել են Le Journal du Dimanche թերթի համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ