Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն-Բակի խնդրանքը Չինաստանին
Աշխարհ
Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն-Բակն այս շաբաթ Չինաստանին խնդրելու է, որպեսզի Չինաստանն օգտագործի իր ազդեցությունն՝ ապահովելու համար Հյուսիսային Կորեայի զսպվածությունը, քանի որ Փխենյանի նոր իշխանությունն ամեն ինչ անում է ռազմատենչ տպավորություն ստեղծելու համար:
Reuters-ը հաղորդում է, որ Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Լին Պեկինում համաժողով կանցկացնի Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոյի հետ, և նրանք կքննարկեն երկու երկրների միջև դիվանագիտական համագործակցության և խաղաղության ու կայունության միջոցառումներին վերաբերող հարցեր։
Լի Մեն–Բակի եռօրյա ուղևորությունը Չինաստան, որը այս երկիր նրա երկրորդ այցելությունն է չորս տարիների ընթացքում, կսկսվի երկուշաբթի օրը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ