«Իրական կինոյի տղեն հենց Կարեն Կառագուլյանն է». Վաչե Թովմասյան
ՀայաստանԵրեկ դերասաններ Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացել է Կաննի 77-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին։
Վաչե Թովմասյանը ֆեյսբուքյան էջում այս առթիվ գրառում է կատարել և շնորհակալություն հայտնել Կարեն Կարագուլյանին:
«Իրական կինոյի տղեն հենց Կարեն Կառագուլյանն է: Իմ ճանաչած ամենատաղանդավոր հայ դերասանը երբևէ: Շնորհակալ եմ քեզ, որ հենց ինձ ես խորհուրդ տվել երկրորդ հայ կերպարի համար և շնորհակալություն, որ միշտ իմ կողքին ես»,- գրել է նա: