Ազդանշան տվող քաղաքացուն բրետավորները դուրս էին քաշել իր մեքենայից ու գետնին գցած բազմաթիվ հարվածներ են հասցրել
ՄեդիաԱզդանշան տվող քաղաքացուն բրետավորները դուրս էին քաշել իր մեքենայից ու գետնին գցած բազմաթիվ հարվածներ են հասցրել: Այս մասին գրել է «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը:
«Արնաշաղախ (բաճկոնը արյան մեջ կորած էր) բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ փորձել են կոծկել իրենց ծառայակիցների հերթական բռնության դեպքը։
Ինքնազգացողությունը վատանալու պատճառով իրավապահները ստիպված են եղել շտապ օգնության անձնակազմ հրավիրել, որն էլ նրան անհապաղ տեղափոխել է թիվ 1 կլինիկական հիվանդանոց։
Պատգամավորներն այցելել են հիվանդանոցում հայտնված քաղաքացուն»,- գրված է էջում: